2021թ. հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 2.6%-ով, իսկ 2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի համեմատ ցուցանիշն ավելացել է 23.2 %-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 0.9%-ով, իսկ շինարարությանը՝ 20.3%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 4.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի նվազել է 2.9%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 3.1%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 5.4% եւ 8.1%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 7.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 16.7%-ով, իսկ ներմուծման ծավալը նվազել 2.2%-ով:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 773