Ֆինանսական միջնորդության ոլորտում աշխատատեղերի թիվը կազմել է 16,757
25.05.2021 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ pers-int.ru

Համեմատության համար բազային տարիներ են հանդիսացել 2020 թվականի, ինչպես նաեւ նախաճգնաժամային 2019 թվականի համապատասխան ժամանակահատվածները։
Այսպես՝ 2021 թվականի ապրիլի դրությամբ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը կազմել է 626,414, մինչդեռ 2020 եւ 2019 թվականների ապրիլին այն կազմել է համապատասխանաբար 547,738 եւ 592,590։
2021 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ընդհանուր աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 14․4%-ով կամ 78,676-ով, իսկ նախաճգնաժամային 2019 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 5.7%-ով կամ 33,824-ով։
Ֆինանսական միջնորդության ոլորտ
2021 թվականի ապրիլի դրությամբ՝ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը ոլորտում կազմել է 16,757։ 2020 թվականի ապրիլի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 393-ով, իսկ 2019 թվականի ապրիլի նկատմամբ ավելացել 357-ով։
2021 թվականի մարտի դրությամբ՝ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը ոլորտում կազմել է 15,959։ 2020 թվականի մարտի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 1,543-ով, իսկ 2019 թվականի մարտի նկատմամբ՝ 302-ով։
2021 թվականի փետրվարի դրությամբ՝ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը ոլորտում կազմել է 16,698։ 2020 թվականի փետրվարի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 582-ով, իսկ 2019 թվականի փետրվարի նկատմամբ ավելացել 729-ով։
2021 թվականի հունվարի դրությամբ՝ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը ոլորտում կազմել է 16,612։ 2020 թվականի հունվարի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 468-ով, իսկ 2019 թվականի հունվարի նկատմամբ ավելացել 768-ով։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: