Իրանում քննարկվել են Մեղրիի անցակետի արդիականացման վերաբերյալ հարցեր

24.05.2021 | 20:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ՊԵԿ #Էդվարդ Հովհաննիսյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն Իրան կատարած այցի ընթացքում Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր:

Էդվարդ Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջը ներկայացրել է, որ անցակետի արդիականացման արդյունքում վերափոխված շենքային պայմանները ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու հնարավորություն կստեղծեն` խթանելով բեռնափոխադրումների արագ սպասարկումը:

Արդիականացման ընթացքում հնարավորություն կընձեռվի նաեւ զարգացնելու եւ խթանելու Նուրդուզի եւ Մեղրիի ցամաքային սահմանային դարպասների համատեղ օգտագործումը, ինչպես նաեւ սահմանին ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածք: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաեւ Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության աշխուժացմանը:

ՊԵԿ նախագահը եւ Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարեւորել են Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը:
 
Դիտում՝ 1110

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW