Բարի գալուստ ԶԵՊՊԱ համայնք․ ՍԵՖ-ը գործարկում է նոր հարթակ

29.04.2021 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԵՖ Ինտերնեյշնլ #ZEPPA
ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն սկսում է Զեպպա (ZEPPA) բջջային հավելվածի եւ ֆինանսական հարթակի լայնատարած գործարկումը։

Զեպպան բազմաֆունկցիոնալ թվային հարթակ է, որն իր օգտատերերին առաջարկում է ֆինանսական եւ թվային առեւտրի մի շարք ծառայություններ, արագ վարկեր ստանալու եւ գործընկեր առեւտրի ու սպասարկման կետերի անընդհատ ընդարձակվող ցուցակից գնումներ կատարելու հնարավորություն։

Զեպպան մեկ հավելվածի մեջ իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ գնումներ կատարելու համար հարթակի գործընկերներից։ Իսկ գործընկերների համար այն հնարավորություն է գովազդել եւ վաճառել ապրանքներն ու ծառայությունները։

Զեպպան արդեն իսկ ավելի քան 2000 խանութների եւ բազմատեսակ ծառայություններ մատուցող գործընկերների եւ ավելի քան 5000 օգտատիրոջ համայնք է, որի թիվն օրեցօր ավելանում է։

Զեպպան (ZEPPA) ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ-ի ապրանքանիշ է։ Զեպպայի ներդրման գործում ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությանը աջակցում է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ծրագիրը (EFSE DF)։

EFSE զարգացման ծրագրի մասին

Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ծրագիրը (EFSE DF) ստեղծվել է 2006 թ.՝ Հիմնադրամի զարգացման ֆինանսավորման մանդատին աջակցելու համար: Այն տրամադրում է արդյունավետ, նպատակային եւ նորարարական տեխնիկական աջակցություն EFSE-ի նպատակային երկրներում՝ մեծացնելով հիմնադրամի մասշտաբներն ու ազդեցության շրջանակները: EFSE ձեռներեցության ակադեմիան EFSE DF-ի ճյուղերից է, որը կենտրոնանում է ձեռնարկատերերին տրամադրվող միջոցների, դասընթացների, ֆինանսական աջակցության հնարավորությունների վրա, որոնք  անհրաժեշտ են լավ գաղափարներն իրագործելու համար։

Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.efse.lu:

ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ.-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003թ.-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

ՍԵՖ-ի միակ սեփականատերը ՎիժնՖանդ Ինտերնեյշնլն է՝ Վորլդ Վիժն Միջազգային բարեգործական ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը: ՍԵՖ Ինտերնեյշնլն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի բոլոր մարզերում 21 մասնաճյուղի միջոցով:
Դիտում՝ 4187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW