Telegram-ում հնարավոր է վճարումներ ընդունել ցանկացած չատում

27.04.2021 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telegram #վճարումներ
Telegram-ում հնարավորություն է ստեղծվել վճարումներ ընդունել ցանկացած չատում: Այսուհետ վաճառողները կարող են վճարումներ ընդունել վարկային քարտերով  ցանկացած չատում, ներառյալ՝ խմբերն ու կապուղիները, 8 ներկառուցված վճարային համակարգերի օգնությամբ։

Վճարման համար կարելի է օգտագործել ցանկացած հավելված, ներառյալ` Telegram համակարգիչների համար: Գնորդը կարող է նաեւ թողնել թեյավճար՝ սիրված հեղինակին, սրճարանին կամ խանութին աջակցելու համար:

Վճարումների համար հարթակը բաց է եւ անվճար. Telegram-ը միջնորդավճարներ չի գանձում եւ չի պահում վճարային տեղեկատվությունը: Ռեկվիզիտներն ուղարկվում են անմիջապես վճարային համակարգին, իսկ առաքման հասցեն՝ վաճառողին, որպեսզի նա կարողանա ուղարկել ապրանքը:

Խանութը կարելի է միացնել վճարային հարթակին՝ առանց Telegram-ի հետ համաձայնեցնելու: Բոլոր մանրամասները հասանելի են մշակողների համար տեխնիկական փաստաթղթերում:
Դիտում՝ 3327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW