Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) կհատկացվի 100 մլն դրամ՝ շուրջ 10 000 քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:Կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ասել է, որ ծառայությունը մատուցվելու է բոլոր կարիք ունեցողներին՝ առանց սահմանափակումների, ուղղակի առաջնահերթության կարգով ծառայություն կտրամադրվի 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամներին եւ վիրավոր զինծառայողներին:«Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ընդհանուր հոգեբանական առողջությունը եւ ադապտացիան վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»: Այն համապատասխան ծառայությունը մատուցելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 2175