ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց “Ֆինանսական օմբուդսմենի մասին” օրինագիծը

17.06.2008 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցոմամբ ընդունել է## “Ֆինանսական օմբուդսմենի մասին” օրենքի նախագիծը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ հունիսի 5-ին Ազգային Ժողովում ներկայացնելով օրինագիծը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը նշում էր, որ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը լայն կիրառում ունի աշխարհում:

ԿԲ փոխնախագահը նշում էր, որ ինստիտուտը կգործի անվճար հիմունքներով եւ սպառողներին կազատի ֆինանսական վեճերի լուծման համար իրավաբաններին դիմելու անհրաժեշտությունից:

Օրինագիծը նախատեսում է խորհրդի ձեւավորում, որը բաղկացած կլինի 7 անդամներից` ֆինանսական կազամակերպությունների 4 ներկայացուցիչների եւ սպառողների, կառավարության ու ԿԲ-ի մեկական ներկայացուցչի մասնակցությամբ:

Դիտում՝ 5380

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW