Երեւան /Մեդիամաքս/. Banks.am ֆինանսական պորտալն ու MediaBrand## գործակալությունը ներկայացնում են նոր ծառայություն` “Հայաստանի ֆինանսական շուկան ԶԼՄ-ներում” ամենամսյա վերլուծական հաշվետվությունը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հաշվետվությունը պատրաստվում է 25 ԶԼՄ-ների` 8 հեռուստաընկերության, 12 թերթի, 5 լրատվական գործակալության ու ինտերնետային ԶԼՄ-ների ամենօրյա մոնիտորինգի հիման վրա: Հաշվետվությունը բաղկացած է 4 բաժնից.1. Վերլուծական մաս ու գծագրեր:2. Օրիգինալ հրապարակումների պատճեններ /քլիփինգ/:3. ԶԼՄ հրապարակումներ ըստ բաժինների: 4. DVD-դիսկ` հեռուստասյուժեների ձայնագրությամբ:“Հայաստանի ֆինանսական շուկան ԶԼՄ-ներում” հաշվետվության առաջին բաժանորդներն են դարձել հայկական առեւտրային բանկերը:“Մրցակցութայն ուժգնացումը Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներից պահանջում է առավել մեծ ուշադրություն հատկացնել իրենց կոմունիկացիոն ու մարկետինգային քաղաքականությանը: Մեր նոր ծառայությունը հարմար գործիք է, որն օգնում է շուկային մասնակիցներին հետեւել դրա լուսաբանմանը ԶԼՄ-ներում եւ, անհրաժեշտության դեպքում, շտկումներ կատարել իրենց քաղաքականության մեջ”,- ասել է MediaBrand գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:“Հայաստանի ֆինանսական շուկան ԶԼՄ-ներում” հաշվետվության գծագրային բաժնի անվճար օրինակը հասանելի է հետեւյալ հասցեով. http://www.mediabrand.am/monitoring.html :Հաշվետվության մասին լրացուցիչ տեղեկությունների ու բաժանորդագրության ձեւակերպման համար դիմեք MediaBrand գործակալության մենեջեր Զարուհի Տոնապետյանին (+37410) 54-54-37 հեռախոսահամարով, կամ ուղարկեք նամակ zara@mediabrand.am հասցեին: Tweet Դիտում՝ 5897