Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” տարեց տարի “հետեւողական եւ լուրջ” նվաճումներ է ցուցադրում եւ առաջատար դիրքերում է## կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման առումով:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը “Հայէկոնոմբանկի” բաժնետերերի այսօր կայացած տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: Վարդան Մովսիսյանը դրական գնահատական է տվել բանկի գործունեությանը միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ գոհունակություն է հայտնել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճի կապակցությամբ:2007 թվականին “Հայէկոնոմբանկի” ակտիվների աճը կազմել է մոտ 45%, բանկի պարտավորություններն ավելացել են 20%-ով, ընդհանուր կապիտալը` 20%: Բանկի վարկային փաթեթն ավելացել է 38%-ով եւ կազմել է 27 մլրդ 967 մլն դրամ:Պլատիկ քարտերի մասով բանկն արձանագրել է 25-տոկոսանոց աճ. 2007 թվականի վերջին “Հայէկոնոմբանկն” ուներ 51 234 քարտապան: Հաշվետու ժամանակահատվածում բանկի հաճախորդների թիվն աճել է 45%-ով եւ կազմել է 62 788 ֆիզիկական եւ իրավաբանական անձ: 2007 թվականին բացվել են բանկի 2 նոր մասնաճյուղեր` “Նորագավիթ” եւ “Իջեւան”:Բանկի շահույթը 2007 թվականին կազմել է 1 մլրդ 893 դրամ, աճը` 20%: 2007 թվականի արդյունքներով, բանկի բաժնետերերին կվճարվեն 12% տարեկան եկամտաբերությամբ շահաբաժիններ:Ինչպես նշել է “Հայէկոնոմբանկի” գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը, 2008 թվականին բանկը կշարունակի աշխատանքը միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ: Նա հույս է հայտնել, որ ապրիլին նախատեսված “խոշոր ծրագրերը” կիրականացվեն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին:Խոսքը, մասնավորապես $15-20 մլն գումարի վարկային ծրագրերի մասին է, որոնք կուղղվեն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:Ընթացիկ տարում “Հայէկոնոմբանկը” նախատեսում է մի շարք նոր բանկային ծառայություններ ներդնել, մայրաքաղաքում բացել մասնաճյուղ` փոքր եւ միջին վարկավորման կենտրոն, ինչպես նաեւ ընդլայնել տարածաշրջանային ցանցը 5-6 նոր մասնաճյուղերով: Tweet Դիտում՝ 5445