Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ներկայացրել է ՀՀ առեւտրային բանկերում սպասարկվող հաճախորդների եւ նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ տվյալներ։ 2020թ․-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաեւ հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում եւ շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության եւ վստահության համար: Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի եւ Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եվրոպայի եւ Ամերիկայի մեծ ու փոքր առեւտրի կենտրոններ:*Հիշեցում. Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ: Tweet Դիտում՝ 2086