Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award) մրցանակը: Ինչպես հայտնել են բանկում, STP (Straight-Through Processing)-ը մրցանակը շնորհվում է միջազգային վճարային գործարքների ավտոմատացման եւ մշակման արագություն ապահովելու համար: «Յունիբանկը ձգտում է SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար՝ իրականացնելով ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով»,- ասել են բանկում:«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է երկու հաշվի բացում ՀՀ դրամով եւ արտարժույթով: Առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումները կիրականացվեն անվճար, այնուհետեւ՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով: Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար եւ ներառում է անվճար SWIFT փոխանցումներ: Հաճախորդներին տրամադրվում են անհատական փոխարժեքներ: Tweet Դիտում՝ 3379