Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդն այսօր բարձրացրել է## վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.00 %:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում արձանագրվել է, որ 2008 թ. մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.9%: Թեև այն 0.8 տոկոսային կետով նվազել է ապրիլին արձանագրված համանման մակարդակից, սակայն շարունակում է գերազանցել նպատակային թիրախի վերին սահմանը 4.4 տոկոսով:ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ չնայած արտաքին միջավայրից եկող գնաճային ճնշումների թուլացման միտումների առկայությանը, որն արտահայտվել է պարենային ապրանքների, մասնավորապես հացահատիկի և բրնձի միջազգային գների նվազմամբ, նավթամթերքի գները շարունակում են բարձր մնալ` պահպանելով աճի պոտենցիալը: Լրացուցիչ գնաճային ռիսկեր են պարունակում նաև համախառն պահանջարկի ակնկալվող աճի տեմպերը և արտաքին գնաճային ճնշումների դեռևս շարունակվող երկրորդային ազդեցությունների դրսևորումները:Կարևորելով գնաճային սպասումների մեղմման և նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները` ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը պայմանավորված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների վերոնշյալ միտումներին ներքին գների արձագանքման արագությամբ և չափով: Tweet Դիտում՝ 4833