Facebook-ը կթույլատրի մոնետիզացնել կարճ տեսանյութերը

12.03.2021 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Facebook #տեսանյութ #գովազդ
Facebook-ը նախատեսում է հնարավորություն ընձեռել օգտատերերին գումար վաստակել իրենց հրապարակած կարճ տեսանյութերում տեղադրված գովազդից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ կենտրոնացած ենք կարճ տեսանյութերում մոնետիզացիայի համակարգի ներդրման ուղղությամբ, որը մենք կսկսենք փորձարկել առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք նաեւ հնարավորություն կտանք գովազդ տեղադրել սթորիներում»,- հայտնել է Facebook-ի պրոդուկտների գծով մենեջեր Յոավ Արնշտեյնը:

Մեկ րոպե տեւողությամբ տեսանյութում հնարավոր կլինի տեղադրել գովազդային հայտարարություններ, որոնց ընդհանուր տեւողությունը չի գերազանցի 30 վայրկյանը: Երեք րոպեից ավելի տեսանյութերի համար գովազդի ընդհանուր տեւողությունը չպետք է գերազանցի 45 վայրկյանը: Միաժամանակ, ընկերությունում նշել են, որ գովազդը չի խանգարի կոնտենտի դիտմանը:

Օգտատերերի նկատմամբ պահանջները մնում են նույնը: Նրանք պարտավոր են տեսանյութերը հրապարակել ոչ թե անձնական պրոֆիլից, այլ գրանցված էջից, ինչպես նաեւ լինեն առնվազն 18 տարեկան, նշել է Արնշտեյնը:
Դիտում՝ 4301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW