ՎՏԲ-ն ցանկանում է մասնակցել Հայաստանում պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակային վճարումների ներդրմանը

29.05.2008 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ## Արթուր Ջավադյանը եւ ռուսական ՎՏԲ Բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը քննարկել են ՎՏԲ-ի մասնակցության հեռանկարները Հայաստանում կենսաթոշակային վճարումները պլաստիկ քարտերի միջոցով իրականացնելու գործընթացին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՎՏԲ Բանկի մամուլի ծառայությունում, այդ հարցը քննարկվել է մայիսի 27-ին` Անդրեյ Կոստինի` Երեւան կատարած այցի ընթացքում:

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ Հայաստանում ֆինանսական ծառայությունների հետագա զարգացման եւ նոր բանկային ապրանքատեսակների ներդրման հետ կապված հարցեր:

Անդրեյ Կոստինը նշել է Հայաստանում ՎՏԲ խմբի մասնաճյուղային ցանցի օպտիլացման հաջողությունը` ներկայումս այն բաղկացաց է մոտ 90 կետերից:

Դիտում՝ 5916

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW