Ամփոփվել են ՀՀ-ում Կանաչ Ֆինանսավորման փորձի ուսումնասիրության արդյուքները

04.03.2021 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #«Կանաչ Կլիմայի Հիմնադրամ»
2020թ-ի մարտի 3-ին ծրագրի շահառուներին առցանց ներկայացվեց եւ քննարկվեց «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (որի գլխամասը գտնվում է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում) ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման աշխատանքային սեմինարը:

Ավելի քան 60 մասնակիցներ ծրագրի շահառու հաստատություններից (ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Միջազգային ֆինանսական հաստատություններից, ՀՀ առեւտրային բանկերից եւ ոչ բանկային ֆինանսական հաստատություններից) մասնակցում էին սեմինարին:

2020թ-ի երկրորդ կեսի ընթացքում միջազգային եւ տեղական փորձագետներից, ինչպես նաեւ մասնագիտացված խորհրդատվական ընկերությունից բաղկացած թիմը տեղական ֆինանսական հաստատությունների կողմից (17 բանկ եւ 16 ունիվերսալ վարկային կազմակերպություններ) իրականացրել է «կանաչ ֆինանսավորման» փորձի համապարփակ ուսումնասիրություն, բացահայտել վերջիններիս հիմնական քաղաքականության եւ կարողությունների առկա իրավիճակը, ինչպես նաեւ ուսումնասիրել տնտեսավարողներին եւ տնային տնտեսություններին` նրանց փորձը բացահայտելու եւ դասակարգելու համար:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ եւ Ծրագրի կառավարման խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը համառոտ ներկայացրել է ԿԲ-ի տեսլականը` Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման փորձի խթանման հիմքերի ստեղծման վերաբերյալ, եւ ընդգծել «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի կարեւորությունը` ազգային կարողությունների բարձրացման գործում:

«Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»-ի ֆինանսական հաստատությունների գծով մենեջեր Լեո Պարկը սեմինարի մասնակիցներին ուղղված իր ելույթի ժամանակ ողջունեց Հայաստանի ջանքերը` ուղղված ոլորտի բազմակողմանի զարգացմանը եւ ՀՀ-ում  «կանաչ» ներդրումների հասանելիության բարձրացմանը։

Ծրագրի միջազգային փորձագետ եւ Մեծ Բրիտանիայում գործունեություն իրականացնող Globalfields խորհրդատվական ընկերության կայուն ֆինանսների բիզնեսի զարգացման տնօրեն Անդրեաս Բիերմանն այս կարեւոր ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման ժամանակ, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը պետք է ձեւավորի խիստ քաղաքականություն եւ կարգավորող գործիքակազմ, որոնք հիմնված կլինեն միջազգային լավագույն փորձի վրա եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն բանկերին եւ մասնավոր հատվածի սուբյեկտներին միջազգային շուկաներից արտոնյալ ֆինանսավորում ներգրավելու հարցում:

Սեմինարի մասնակիցները տեղեկացվել են նաեւ Ծրագրի պլանավորված հաջորդ փուլերի մասին եւ հետաքրքրություն հայտնել ակտիվորեն մասնակցելու գործընթացներին:

***
Իր ընդհանուր ռազմավարության շրջանակում ՀՀ Կառավարությունն, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության (Ազգային հավատարմագրված մարմին), դիմել է «Կանաչ Կլիմայի Հիմնադրամին»՝ «Նախապատրաստման եւ պատրաստվածության աջակցման»  ծրագրի միջոցով  ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման խոչընդոտների համապարփակ ուսումնասիրության, առկա գործիքակազմի ընթացիկ իրավիճակի, իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ առաջադեմ մեթոդաբանության ներդրման համար։

Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»-ի կողմից ընտրվել է «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի համակարգող եւ հավակնում է նաեւ «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» կողմից հավատարմագրմանը։

Հետագա հարցումների համար խնդրում ենք կապվել +374 60 757 000:
Դիտում՝ 5356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW