Ռուսաստանյան «Միր» ազգային վճարային համակարգն իր քարտերով Դուբայում (ԱՄԷ) իրականացրել է առաջին փորձնական գործարքները:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Միր»-ի տեղական գործընկեր է հանդիսացել Network International ընկերությունների խումբը, որը ծառայություններ է մատուցում Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի էլեկտրոնային առեւտրի շուկայում:«ԱՄԷ-ն ավանդաբար ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որտեղ ամեն տարի ռուսաստանցիները հարյուր հազարավոր ճանապարհորդություններ են կատարում: Network International-ի հետ մեր հետագա համագործակցությունն ուղղված կլինի «Միր» քարտապաններին ԱՄԷ-ում իրենց սովորական քարտով վճարելու հնարավորություն տրամադրելուն»,- ասել է «Միր» վճարային համակարգի ղեկավար Վլադիմիր Կոմլեւը:Ներկայումս «Միր» քարտերն ընդունվում են 10 երկրում, եւս երեք երկրում կատարվել են առաջին գործարքները: Իրականացվել է նաեւ «Միր» քարտերից դեպի ազգային վճարային համակարգերի քարտեր միջսահմանային փոխանցումներ կատարելու հնարավորությունը: Tweet Դիտում՝ 3173