ԱրարատԲանկը Ria Money Transfer-ի կողմից արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակին

24.02.2021 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Ria Money Transfer #մրցանակ
ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից կրկին արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակին՝ 2020թ․ հիանալի արդյունքներ գրանցելու եւ Ria Money Transfer համակարգի բիզնեսի աճին խթանելու համար։

Ria Money Transfer համակարգի հետ բանկի համագործակցությունը սկսվել է դեռեւս 2012թ. հունվարի 25-ից։ Այս պատվավոր մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է ավելի քան իննամյա արդյունավետ եւ ճկուն համագործակցության արդյունքում՝ ապահովելով ցուցանիշների կայուն աճ եւ սպասարկման բարձր որակ։  

«Հատկանշական է, որ 2020թ.-ին բիզնես միջավայրի փոփոխություններով, COVID-19 համավարակով ու հետպատերազմյան ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ մարտահրավերների պայմաններում բանկին հաջողվել է 2019թ․ համեմատ ապահովել է Ria Money Transfer համակարգով փոխանցումների  ծավալի ավելի քան 19,6% աճ»,- ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։

Բանկում նաեւ նշել են, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ  աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։
Դիտում՝ 5135

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW