ԵՄ-ն Արցախին հավելյալ €3 մլն մարդասիրական օգնություն կհատկացնի

18.02.2021 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Արցախ #մարդասիրական օգնություն
Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով €3 մլն մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Եվրոպական միության (ԵՄ) ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից արդեն €6,9 մլն մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։  

«Նոր հայտարարված օժանադակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան եւ հոգալ այլ կարիքներ, ինչպես նաեւ ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ եւ հոգեբանական աջակցություն բնակչության համար»,- ասված է հաղորդագրության մեջ ։
Դիտում՝ 4942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW