ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա» փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի եւ մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար: Ինչպես նշել են բանկում, Visa Signature քարտի հիման վրա տրամադրվող «Պրիվիլեգիա» փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, ելնելով իրենց զբաղվածությունից, ակնկալում են պրոֆեսիոնալ եւ անհատական սպասարկում:Հաշվի առնելով պրեմիում դասի իր հաճախորդների պահանջներն ու ցանկությունները՝ բանկն առաջարկում է հետեւյալ ծառայությունները՝• անվճար Visa Signature պրեմիում քարտ,• 2 անվճար Visa Platinum քարտեր՝ հաճախորդի ընտանիքի անդամների համար,• ՎՏԲ-Հայաստան Բանկի, ՀՀ եւ արտասահմանում այլ բանկերի բանկոմատներից սեփական միջոցների անվճար կանխիկացման հնարավորություն՝ տվյալ ծառայության համար տարեկան 50,000 դրամ սակագնի կիրառմամբ,• ավանդների ձեւակերպում՝ գործող տոկոսադրույքից 0.2%-ով բարձր տոկոսադրույքով,• վարկային քարտ՝ մինչեւ 55 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով, • վարկավորման արտոնյալ պայմաններ եւ գործընթաց,• 50% զեղչ բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելու համար:«Պրիվիլեգիա» փաթեթը ներառում է անհատական մենեջերի ծառայություն, որը փաթեթի սեփականատիրոջը եւ նրա րնտանիքի անդամներին ապահովում է արագ եւ հարմարավետ սպասարկում՝ բանկի բոլոր ծառայությունների հասանելիությամբ՝ երաշխավորելով հարմարավետ, բարձրակարգ սպասարկում եւ անհատական մոտեցում: Պրեմիում փաթեթի հիմքում Visa Signature քարտն է՝ հետեւյալ հնարավորություններով. • ճանապարհորդական ապահովագրություն՝ 750,000 ԱՄՆ դոլար փոխհատուցման սահմանաչափով՝ տարվա 365 օրվա ընթացքում ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս: Ապահովագրական պոլիսը փոխհատուցում է բժշկական հաշիվները, դժբախտ պատահարները, չվերթի հետաձգումը կամ չեղարկումը, ուղեբեռի կորուստը եւ այլն: Ապահովագրությունը ծածկում է նաեւ հաճախորդի հետ ճանապարհորդող ամուսնու/կնոջ եւ երեխաների (մինչեւ 5 անձ) ծախսերը: Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել +442087628373 հեռախոսահամարով կամ visa@broadspire.eu փոստով,• «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների եւ 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 4 անվճար մուտքի հնարավորություն: VIP գոտիներ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել Visa Signature/Visa Platinum քարտը, • զեղչային լավագույն ծրագրեր. զեղչերի ամբողջական ցանկը եւ մանրամասն տեղեկատվությունն՝ այստեղ,• «Visa Luxury Hotels Collection» ծառայություն. հյուրանոցներում արտոնություններ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոց ամրագրել կայքում եւ վճարել կացության համար Visa Signature քարտով,• հաճախորդների աջակցության համընդհանուր ծառայություն․ քարտի կորստի դեպքում վերջինիս վերաթողարկման հրատապ ծառայություն եւ կանխիկ դրամական միջոցների տրամադրում, • միջազգային բժշկական եւ տեղեկատվական օգնության ցուցաբերում, • «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի եւ ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն եւ առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով եւ visa@concierge.link էլ. հասցեով: • գնումների պաշտպանություն. ծրագիրն ավտոմատ կերպով տարածվում է Visa Signature քարտով ամբողջությամբ վճարված գնումների վրա, սկսում է գործել քարտի տրամադման պահից եւ չի պահանջում որեւէ փաստաթղթի ստորագրում: Հաճախորդների հարմարավետության նպատակով՝ փաթեթի սպասարկման միջնորդավճարը կարող է սահմանվել իրենց իսկ ընտրությամբ մի քանի տարբերակներով՝ տարեկան՝ 200 հազ. դրամի չափով, կիսամյակային՝ 100 հազ. դրամ, եռամսյակային՝ 60 հազ. դրամ եւ ամսական՝ 20 հազ. դրամ:Բանկում 15 մլն դրամ եւ ավելի գումարի չափով ավանդ ձեւակերպած հաճախորդներին (այդ թվում ընտանիքի անդամներին) փաթեթը տրամադրվում է անվճար: Visa Signature քարտի հիմքով «Պրիվիլեգիա» փաթեթը կարելի է ձեւակերպել Բանկի «Պրիվիլեգիա» մասնաճյուղում՝ Մոսկովյան 35, 71/1 հասցեով: Բանկի ժամանակակից եւ ընդարձակ մասնաճյուղը տրամադրում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների լայն տեսականի:«Պրիվիլեգիա» մասնաճյուղն առաջարկում է նաեւ ներդրումային եւ բրոքերային ծառայություններ՝ ռուսական եւ արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առեւտրային համակարգի եւ «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Բանկի ներդրումների եւ բրոքերային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղումով:Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են՝ - պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար, - հարմարավետ սրահներ՝ նախատեսված գործնական հանդիպումներ անցկացնելու կամ պարզապես մեկ գավաթ սուրճի շուրջ հանգստանալու համար: - ավտոմեքենայի համար հսկվող փակ կայանատեղի:Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի կայքում կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374 (10) 606090 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3874