Հրապարակվել է Brand Finance Global 500 ամենամյա վարկանիշը

26.01.2021 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Brand Finance Global 500 #Apple #Amazon.com
Ըստ Brand Finance Global 500 ամենամյա հետազոտության՝ Apple ընկերությունը 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնել է աշխարհի ամենաթանկ բրենդի համբավը՝ գերազանցելով Amazon-ին եւ Google-ին, հաղորդում է Finmarket.ru-ն:

2021թ. վարկանիշում ընկերության բրենդը գնահատվում է $263,4 մլրդ, ինչը 87%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բրենդի արժեքի աճը պայմանավորված է Apple Inc.-ի բիզնեսի հաջող դիվերսիֆիկացմամբ՝ iPhone-ի վաճառքից կախվածությունը նվազեցնելու շնորհիվ:

2021-ի աշխարհի ամենաթանկ բրենդերի վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Amazon.com Inc. ինտերնետ ռիթեյլերի եւ Alphabet Inc.-ի մաս կազմող Google բրենդերը. առաջինի դեպքում բրենդի արժեքն աճել է 15%-ով եւ կազմել $254,2 մլրդ, երկրորդի դեպքում աճը կազմել է 1%` $191,2 մլրդ:

Աշխարհի տասը ամենաթանկ բրենդներից են նաեւ Microsoft-ը ($140,4 մլրդ), Samsung-ը ($102,6 մլրդ), Walmart-ը ($93,19 մլրդ), Facebook-ը ($81,48 մլրդ), ICBC-ն ($72,8 մլրդ), Verizon-ը ($68,9 մլրդ) եւ WeChat-ը ($67,9 մլրդ):

Տեխնոլոգիական նորարարության՝ որպես բրենդի արժեքի կարեւորություն լավագույնս ցուցադրում է Tesla-ն: Էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրողի բրենդը տարվա ընթացքում թանկացել է 158%-ով՝ արձանագրելով Brand Finance Global 500 վարկանիշի ամենաարագ աճը եւ կազմելով $32 մլրդ: Երկրորդ տեղն աճի ցուցանիշով (+108%) զբաղեցրել է Alibaba.com բրենդը, որն արժե $39,2 մլրդ:

Ամերիկյան եւ չինական ընկերությունները 2021-ին գերակշռում են Brand Finance Global 500-ում` կազմելով բրենդերի ընդհանուր արժեքի երկու երրորդը:

Ռուսաստանյան բրենդներից վարկանիշում ընդգրկված են միայն «Սբեր», «Գազպրոմ» եւ «Լուկոյլ» ընկերությունները

«Բրենդի ուժը» անվանակարգում առաջին տեղում չինական WeChat-ն է, որն այս տարի գերազանցել է Ferrari-ին:
Դիտում՝ 4257
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW