ԿԲ-ն իրազեկում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

23.01.2021 | 18:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ
Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից իրականացված վերահսկողական միջոցառման եւ«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿՓԲԸ (Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ԿԲ-ն իրազեկում է.

- Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչեւ 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչեւ 5 մլն դրամ), առեւտրային վարկեր (մինչեւ 5 մլն դրամ գերփոքր առեւտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներեւ որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը եւ հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

- Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչեւ 5 մլն դրամ), առեւտրային վարկեր (մինչեւ 5 մլն դրամ գերփոքր* առեւտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներեւ որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը եւ հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք եւ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցերի եւ պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿՓԲԸ-ին՝ customerservice@finca.am հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով:

*Առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը։
Դիտում՝ 3487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW