Վահան Քերոբյանի լավատեսությունը տնտեսական աճի հետ կապված չի փոխվել

14.01.2021 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #տնտեսական աճ #գնաճ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ իր լավատեսությունը տնտեսական աճի հետ կապված չի փոխվել։

«Երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ այս տարի գնաճը չի գերազանցելու 2-2,5%-ը։ «Ի պատիվ ՀՀ Կենտրոնական բանկի՝ Հայաստանում գնաճը գտնվում է շատ մեղմ մակարդակում։ Եթե խոսենք կոնկրետ ապրանքների մասին՝ ապա մեկի թանկացումը փոխհատուցվում է ուրիշ ապրանքի էժանացմամբ»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է 2020-ին գրանցված տնտեսական անկմանը՝ Վահան Քերոբյանն ասել է, որ մոտավորապես 20% անկում է գրանցվել ներմուծման, արտահանման եւ սպառման ոլորտներում։

Անդրադառնալով թուրքական ապրանքների արգելքի երկարաձգմանը՝ նա հավելել է, որ «հակված է դրա երկարաձգմամբ, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում արգելքն անհնար դառնա»։
Դիտում՝ 3364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW