“Էյչ-Էս-Բի-Սի” բանկի գործունեության ընդլայնման հեռանկարը քննարկվել է նախագահի մոտ կայացած հանդիպմանը

06.05.2008 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սփյուռքահայ գործարար## եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են նախագահի մամլո ծառայությունում, մայիսի 5-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման եւ սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման խնդիրները:

Նշվել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը կարող է մեծապես խթանել տնտեսության զարգացմանը:

Զրուցակիցները նաեւ քննարկել են Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործունեության ընդլայնման հեռանկարը:

Դիտում՝ 6891

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW