ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի եւ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես, ձեռնպահ մնալ՝- ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, - մինչեւ զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետեւ մինչեւ գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց եւ այլն: «Հանձնաժողովը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5%-ի չափով: Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5377