«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն 1000+ հիմնադրամին
22.12.2020 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Հայփոստ»




Փոստային նամականիշերն ունեն 120, 220, 230, 280, 330, 380 եւ 500 դրամ անվանական արժեքներ: Նամականիշերի հետ մեկտեղ թողարկվել է 500 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի հիմնադրամի միջոցով իրականացվող նախագծերին: Իսկ թեմատիկ բացիկների նվազագույն արժեքը 500 դրամ է:
7 նամականիշով մանրաթերթի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 5000 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում:
«Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելը առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ «Հայփոստ»-ը նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության մասին: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երեւանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում»,- նշել են «Հայփոստ»-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: