Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի սոցապ նախարար

02.12.2020 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մանե Թանդիլյան #Արցախ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար։

Արցախի նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին եւ նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաեւ նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության եւ հետպատերազմական ծանր ժամակաշրջանում՝ աշխատանքի առաջարկն ընդունելու համար:
Դիտում՝ 2519
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai