Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱՄՆ-ի բնակիչները «սեւ ուրբաթին» ռեկորդային $9 մլրդ են ծախսել առցանց խանութներում գնումների վրա։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս տվյալներն է բերում Adobe Analytics ընկերությունը, որը վերլուծում է 100 ամերիկյան խոշորագույն առեւտրային ցանցերից 80-ի տեղեկատվությունը։ Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել էր $7,4 մլրդ, 2018-ին՝ $6,2 մլրդ։ Այս տարի առավելապես մեծ պահանջարկ էին վայելում մոբայլ սարքերը եւ տարատեսակ կենցաղային տեխնիկան։ Անցած տարիների համեմատ՝ զգալիորեն նվազել է գնորդների հետաքրքրությունը զարդերի եւ կոշիկների նկատմամբ։ Adobe Analytics-ի գնահատականներով՝ նոյեմբերի 30-ին՝ «կիբեր երկուշաբթի» օրը, ամերիկացիներն առցանց խանութներում կծախսեն $10,8 մլրդ-ից մինչեւ $12,7 մլրդ: Եթե կանխատեսումն իրականանա, այս ցուցանիշը եւս ռեկորդային կդառնա: «Կիբեր երկուշաբթի» օրը ԱՄՆ-ում առցանց խանութները հաճախ զեղչեր են տրամադրում: Tweet Դիտում՝ 3113