Փաշինյան. Բարեփոխումները պետք է լինեն նոր մարտահրավերներին համապատասխան

26.11.2020 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը եւ նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն եւ անհրաժեշտություն է, եւ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա»:

Կառավարության նիստի ընթացքում նա հայտնել է, որ Արցախի տուժած բնակչության համար աջակցության միջոցառումների ընդունումը շարունակական կլինեն:

«Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Հրատապ անելիքների ցանկում են նաև զոհվածների ընտանիքների եւ հաշմանդամություն ստացած ու պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեություն ու հետագա կատարելագործումը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեփոխումները պետք է շարունակվեն եւ ընդլայնվեն՝ ի հայտ եկած նոր մարտահրավերներին համապատասխան:

«Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, եւ մեր առաջիկա ամենակարեւոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը եւ զարգացմանը»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 1853

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW