«Միանգամից պետք է անցնել գործի». Փաշինյանը՝ նորանշանակ նախարարին

21.11.2020 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Մեսրոպ Առաքելյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետեւանքների, տնտեսական վիճակի հետ:

Այս մասին նա նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին ներկայացնելիս:

«Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին եւ կոնկրետ արդյունքներ արձանագրել: Միանգամից պետք է անցնել գործի եւ կոնկրետ արդյունքներ արձանագրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եւ նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք: Վստահեցնում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք էական արդյունքներ կապահովենք, որպեսզի առկա իրավիճակը հնարավորինս մեղմենք, միեւնույն ժամանակ չմոռանալով կառավարության ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել սոցիալական ոլորտում»,- իր հերթին նշել է Մեսրոպ Առաքելյանը։
Դիտում՝ 1692

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW