Ասիայում ձեւավորվել է աշխարհում խոշորագույն ազատ առեւտրի գոտի

16.11.2020 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ASEAN #ազատ առեւտրի գոտի
Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի 15 երկիր ձեւավորել են աշխարհում խոշորագույն ազատ առեւտրի գոտի:

Ինչպես հաղորդում է RBC-ն, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) առցանց գագաթնաժողովի ընթացքում:

Պայմանագիրը ստորագրել են ASEAN մասնակից տասը երկիր՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանմայը, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիպինները, ինչպես նաեւ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:

Շուրջ 2,5 մլրդ բնակչություն ունեցող այս երկրներին բաժին է հասնում համաշխարհային տնտեսության 30%-ը: Պայմանագրի շրջանակում կգործեն իջեցված առեւտրային տուրքեր:
Դիտում՝ 5112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW