Հայաստանին կտրամադրվի շուրջ €18 մլն լրացուցիչ ֆինանսավորում

27.10.2020 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՎԶՄԲ #Վաչե Տերտերյան
Ազգային ժողովն այսօր քննարկել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ շուրջ €18 մլն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին 2 ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը:

Համաձայնագրով ՎԶՄԲ-ը Հայաստանին տրամադրելու է €17,9 մլն գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25,5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14,5 տարի:

«Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ, քանի որ նախկինում իրականացված ծրագրերը էականորեն բարելավել են մեր համայնքային ենթակառուցվածքները»,- ասել է Վաչե Տերտերյանը:
Դիտում՝ 1762

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW