“Վիվասելի” շուկայի մասնաբաժինը հասել է 74%-ի, ասվում է MTC-ի հաշվետվությունում
17.04.2008 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. 2007 թվականի չորրորդ եռամսյակում “Վիվասելի” շուկայի մասնաբաժինը հասել է 74%-ի##:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է “Մոբիլնիե ՏելեՍիստեմի” (MTC) ԲԲԸ 2007 թվականի չորրորդ եռամսյակի եւ 2007 թվականի ֆինանսական արդյունքների հաշվետվությունում: MTC-ին է պատկանում ՙՎիվասելի՚ բաժնետոմսերի 80%-ը:
Հայաստանում MTC-ի գործունեության մեկնարկն ու Հայաստանում 3G ցանցի կառուցման համար հաճախությունների ստացումը հաշվետվությունում հիշատակված են 2007 թվականի հիմնական իրադարձությունների շարքում:
Հաշվետվությունում ասվում է, որ 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում MTC-ի բաժանորդային բազան աճել է 0.3 մլն բաժանորդով:
2007 թվականին Հայաստանում MTC-ի ներդրումները հիմնական միջոցներում կազմել են $11 մլն, ոչ նյութական ակտիվների ձեռք բերման ծախսերը` $3 մլն:
2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում MTC-ի հասույթը կազմել է $58 մլն, մաքուր եկամուտը` $7 մլն: 2007 թվականի չորրորդ եռամսյակում մեկ բաժանորդից “Վիվասելի” ստացված միջին ամսեկան եկամուտը /ARPU/ կազմել է $15.8:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: