Նիդերլանդահայերը երեք ժամ տեւողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում հավաքել են € 250 000:Ինչպես հայտնում է «Նիդերլանդական օրագիր» թերթը, մինչեւ եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով երեք օրում արդեն հավաքել էին € 73 560:«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարել էր նաեւ €1 միլիոնից ավելի գումար հավաքելու մասին:Առցանց դրամահավաքին մասնակցել են Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ:«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը կարեւորել է նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը կոչ է արել նիդերլանդահայերին համախմբվել եւ դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Tweet Դիտում՝ 1577