Հիմնադրամի ծախսերի հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո

15.10.2020 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ֆինանսական բոլոր միջոցների օգտագործումը համաձայնեցվում է ՀՀ եւ ԱՀ կառավարությունների հետ՝ ըստ հումանիտար կարիքների առաջնահերթությունների։

Այս մասին ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով այս օրերին «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի շրջանակում հավաքագրված գումարների ծախսերի հաշվետվողականության վերաբերյալ տարբեր հարթակներում հանդիպող գրառումներին։

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ միավոր դեղորայքի գնման հրապարակումը կարող է վնասել մեր հավաքական նպատակին։ Վստահեցնում եմ, որ Հիմնադրամի ծախսերի հետ կապված ողջ հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո, ինչպես նաեւ կհրապարակվի Հիմնադրամի 2020թ. տարեկան հաշվետվությունում»,- ընդգծել է Հայկակ Արշամյանը։
Դիտում՝ 1751

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW