«Իզմիրլյան» հիմնադրամը $500 հազար է նվիրաբերել համահայկական շարժմանը

13.10.2020 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Իզմիրլյան» հիմնադրամ #Արցախ
Համազգային նվիրատվության արշավի շրջանակում «Իզմիրլյան» հիմնադրամը $500 000 է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ազգի պահպանմանն ուղղված իր առաքելությանը համահունչ եւ ի լրումն բազմաթիվ բարեգործական եւ զարգացման ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են Իզմիրլյան հիմնադրամի՝ Հայաստանում ավելի քան քսանհինգ տարվա գործունեության ընթացքում:

«Այս նվիրատվությունը նախատեսված է մեր ազգի պատմության այս կարեւոր ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի առաջնային կարիքները հոգալու համար»,- նշել են «Իզմիրլյան» հիմնադրամում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին: Նյութը հրապարակելու պահին հավաքագրվել է $109,283,798:
Դիտում՝ 5024

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW