Ստամբուլյան ամուսինները $1 մլն են նվիրաբերել համահայկական շարժմանը

12.10.2020 | 22:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հարութ եւ Սիլվիա Ստամբուլյաններ #«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Աշխարհասփյուռ հայերը շարունակում են միանալ համահայկական շարժմանը․ Հարութ եւ Սիլվիա Ստամբուլյանները $1մլն են նվիրաբերել համազգային մոբիլիզացիային:

Ինչպես նշել են «Հայաստան» համահայկական հիմնադրամում, Ստամբուլյան ամուսինները Հայրենիքին աջակցում են տարիներ շարունակ եւ միշտ կանգնած են եղել ժողովրդի կողքին։

«Շնորհակալ ենք նվիրատվության եւ Հայաստանին շարունակական աջակցության համար։ Միացի՛ր համահայկական շարժմանը եւ արա՛ քո նվիրատվությունը հիմա»,- ընդգծել են Հիմնադրամում։
Դիտում՝ 5484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW