Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն” այսօր ներկայացրել է Երեւանի “Գարեգին Նժդեհ” մասնաճյուղը##, որը տեղակայված է Բագրատունյաց 14 հասցեում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերն ասել է, որ հերթական մասնաճյուղի բացումն ամրապնդում է բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնման մտադրությունը: Այս տարվա մայիսին Կոմիտասի պողոտայում կբացվի “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի Սպասարկման ազգային կենտրոնը, որը 180 աշխատակիցներով կդառնա բանկի գլխավոր գրասենյակը:“Մենք կարծում ենք, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը, եւ գլխավոր գրասենյակի բացումը մենք դիտարկում ենք այդ համատեքստում”,- նշել է Թիմ Սլեյթերը:Այս տարվա օգոստոսին Երեւանում կբացվի եւս երկու մասնաճյուղ, իսկ տարեվերջին բանկը կսկսի ինտերնետային բանկային ծառայություններ մատուցել: 2009 թվականին բանկը նախատեսում է երկու մասնաճյուղ բացել Վանաձորում եւ Գյումրիում:Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը նշել է, որ 12 տարի առաջ մուտք գործելով հայկական շուկա, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” շուկայի համար նոր նշակետ է սահմանել, որի շնորհիվ ուժեղացել է մրցակցությունը, նոր բանկային գործիքներ եւ մթերքներ են ներդրվել, բարձրացել է սպասարկման կուլտուրան:Արթուր Ջավադյանը հայտնել է, որ HSBC Խումբը ծրագրեր ունի Հայաստանում ապահովագրական ընկերություն ստեղծելու վերաբերյալ, որը կիրականացվի առաջիկա երկու տարիներին: Թիմ Սլեյթերը նշել է, որ նոր ապահովագրական ընկերությունը կենսաթոշակային ավանդների եւ կյանքի ապահովագրման ծառայություններ կմատուցի: Tweet Դիտում՝ 7179