Արցախում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով

07.10.2020 | 21:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:

Արցախի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով տարածքային եւ պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը:

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է, որպեսզի պետական եւ բարեգործական ռեսուրսների միջոցով, ըստ առաջնահերթության, լիարժեք ապահովեն խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:

Անդրադարձ է եղել նաեւ հրետակոծությունից տուժած շենք-շինություններին: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:
Դիտում՝ 1070

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW