Կառավարությունում նյութական աջակցության շտաբ կստեղծվի

02.10.2020 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նյութական աջակցության շտաբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում սոցիալական եւ նյութական աջակցության շտաբ կստեղծվի:

Շտաբի միջոցով աջակցություն կտրամադրվի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողություններին մասնակից զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաեւ բնակչությանը:
 
Շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Դիտում՝ 1496

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW