ՀՀ զինված ուժերի զորքերին անվճար ծանրոցներ ուղարկելու հնարավորություն

30.09.2020 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ»
«Հայփոստ» ընկերությունը հայտարարել է ՀՀ զինված ուժերի զորքերին անվճար ծանրոցներ ուղարկելու հնարավորության մասին:

«Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք եւ նշելով ք. Երեւան Արցախի 61 հասցեն՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի եւ ծավալի ծանրոց: Ինչպես նաեւ՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորեւ ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.

Անձնական հիգիենայի պարագաներ
Ատամի մածուկ, խոզանակ
Օճառ, սափրվելու պարագաներ
Զուգարանի թուղթ
Ստերիլ բինտեր, քնապարկ
Գուլպաներ եւ անդրավարտիք»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1225

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW