ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2020թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվը 13 422-ով ավելի է եղել։ «Օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 ավելի աշխատատեղ։ Այս միտումը շարունակվում է նաեւ աշխատավարձի ֆոնդերի հետ կապված. 2020թ. օգոստոսին 2019-ի օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի ընդհանուր ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9,6%-ով, սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին պակաս է եղել 2 մլրդ 663 մլն-ով։ Պետք է վերլուծել եւ հասկանալ, թե ինչի հետ է կապված»,- ասել է նա։ 23.09.2020 | 16:07 ՊԵԿ. Օգոստոսին աշխատատեղերն ավելացել են 5 հազարով Հայաստանի վարչապետը նաեւ ասել է, որ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020թ. օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ ավելի է եղել 13 671 դրամով, սակայն 2020թ․ օգոստոսին հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5973 դրամով։«Արձանագրումը հետեւյալն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է, սա էլ է երեւույթ, որը պետք է վերլուծել, բայց ավելացումն առնվազն վատ չէ, սա նաեւ հետաքրքիր է ընդհանուր սոցիալական իրավիճակի գնահատման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 1594