Սերժ Սարգսյան. “Անհրաժեշտ է, որպեսզի խոշորագույն ձեռնարկությունները վերակազմավորվեն հանրային ընկերությունների”
09.04.2008 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի նորընտիր նախագահ ##Սերժ Սարգսյանը մտադիր է Հայաստանում ներդնել պետական-մասնավոր համագործակցության հայեցակարգը` տնտեսական զարգացման հարցերի լուծման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է այսօր “Ռոսսիյսկայա գազետա” թերթում հրապարակաված հարցազրույցում:
“Հայաստանի կառավարությունն իր առջեւ դնում է հավակնոտ խնդիր. տարածաշրջանային մրցակցային պայքարում ձեռք բերել համաշխարհային ճանաչում որպես ձեռնարկատիրության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մենք մտադիր ենք զարգացնել մեր մրցակցային առավելությունները հանքային, քիմիական ոլորտներում, արդյունբերությունում, շինարարական ոլորտում, գյուղատնտեսության եւ գիտության մեջ”,- ասել է նորընտիր նախագահը:
“Բոլոր թվարկված ոլորտներում անհրաժեշտ է, որպեսզի խոշորագույն ձեռնարկությունները վերակազմավորվեն սոցիալական պատասխանատվությամբ հանրային ընկերությունների: Այդ ձեռնարկությունների կապիտալում մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ արտասահմանցի ներդրողները: Այդ գործընթացի ապահովման համար կառավարությունը պատրաստ է ստեղծել բարենպաստ պայմաններ, այդ թվում` մասնակցել ենթակառուցվածքների ձեւավորմանը: Մենք ներդնելու ենք պետական-մասնավոր համագործակցության հայեցակարգը”,- ասել է Սերժ Սարգսյանը:
Վերջին լուրեր
13.01.2025 | 16:21 Նորություններ
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: