ՊԵԿ-ում քննարկվել է Մեղրիի անցակետի արդիականացման հարցը

16.09.2020 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդվարդ Հովհաննիսյան #Աբաս Զոհուրի
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոհուրին այսօր քննարկվել են Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման եւ ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերի, ինչպես նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:

Կարեւորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով կնքված արձանագրության դրույթների իրականացման եւ երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացմանն ուղղված քայլերը:

ՊԵԿ ղեկավարությունը հավաստիացրել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանն ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն կոմիտեի, այլեւ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում:
Դիտում՝ 1628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW