ԱԶԲ-ն վատթարացրել է Հայաստանի տնտեսության կանխատեսումը

16.09.2020 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #կանխատեսում

Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) «Ասիական զարգացման հեռանկարները» սեպտեմբերյան զեկույցի համաձայն՝ 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը իջեցվել է -4%-ի, ինչը հանդիսանում է այս տարվա ապրիլին կանխատեսված -3.5%-ից հետագա անկում։

Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճը կավելանա 2021-ին՝ հասնելով 3.5%-ի։

Գնաճի կանխատեսումը Հայաստանի համար ապրիլի 2.8%-ից իջեցվել է 1.4%-ի՝ պայմանավորված ներքին եւ արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով եւ բավականին կայուն փոխարժեքով։

«ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի ունեցած լիարժեք ազդեցությունը դեռեւս պետք է ամբողջությամբ գնահատել, սակայն COVID-19-ի արդյունքում գլոբալ ցնցումը սպասվում է մինչեւ 2020թ. տարեվերջ, որն էլ կհանգեցնի առեւտրի, դրամական փոխանցումների եւ զբոսաշրջության հետագա թուլացման»,- ասել է ԱԶԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Դիտում՝ 4461
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW