ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձեւակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Ինչպես նշել են բանկում, այժմ վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն դրամ՝ նախկինում սահմանված 2.8 մլն դրամի փոխարեն: Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաեւ, վարկ ստանալու համար այլեւս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի: «Պետական ծրագիրն ուղղված է երկրում բարձրագույն կրթության հասանելիության ավելացմանը, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար սոցիալական կարեւորություն ունեցող խնդիրներից մեկն է: Ծրագրից կարող են օգտվել վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական եւ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ուսանողները»,- նշված է հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրվում է 50 000-ից մինչեւ 800 000 դրամ գումարի չափով՝ 1 ուսումնական տարվա վարձը վճարելու նպատակով (վարկի առավելագույն գումարը ուսման ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է 4 մլն դրամ), տարեկան 6% կամ 7% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից, 3 ամսից մինչեւ 10 տարի մարման ժամկետով: Ուսանողական վարկ կարող են ձեւակերպել 16-ից 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Վարկավորման բարելավված պայմանների համաձայն՝ վարկի երաշխավոր կարող է դառնալ վարկառուի կողմից ընտրված ցանկացած անձ. ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորության առկայության պահանջն այլեւս չի գործում: Ծրագրի կարեւոր առավելությունը նաեւ այն է, որ վարկի ձեւակերպման ընթացքում երաշխավորի եկամուտների առկայության փաստը բավական է, իսկ դրանց բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու: Ուսանողական վարկ կարելի է ձեւակերպել ուսման ցանկացած ժամանակահատվածի վարձի վճարման նպատակով: Միջոցները տրամադրվում են փուլերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրամադրվում է 1 մասնաբաժին: Բացի այդ, նոր պայմանների համաձայն, փուլերի/տրանշերի առավելագույն քանակն ավելացել է՝ 4-ից դառնալով 5. յուրաքանչյուր փուլի գումարը հասցնելով մինչեւ 800,000 դրամի՝ նախկինում սահմանված 700,000 դրամի փոխարեն: ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկի տրամադրման գործընթացը տեւում է ընդամենը 1 աշխատանքային օր՝ վարկային պայմանագրի կնքման պահից: Միջոցները նույն օրը փոխանցվում են ուսումնական հաստատության բանկային հաշվեհամարին՝ առանց հաճախորդի մասնակցության անհրաժեշտության:Ծրագրի եւս մեկ առավելությունը վարկի մարման եղանակն է: Վարկառուն հնարավորություն ունի ընտրելու մարման եղանակն, ըստ որի՝ ուսման ընթացում անհրաժեշտ կլինի մարել միայն վարկի տոկոսագումարները, իսկ հիմնական գումարը վճարել ուսման ավարտից հետո: Վարկի համար միջնորդավճարներ նախատեսված չեն:Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված ուսանողի առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից: Ստեղծված Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի բնակչությանը աջակցելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից մշակված 14-րդ միջոցառման շրջանակում, հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկ եւ օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչեւ 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից: Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 6.17%-7.33%:ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում: Ուսանողական վարկի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 9347