HSBC խումբը $15 000-ի չափով ֆինանսավորում է հատկացրել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին «Կորոնավիրուսից տուժած անձանց թվային գրագիտության բարելավում» ծրագրի իրականացման համար՝ ի լրումն $30 000-ի, որը տրամադրվել էր Հայկական Կարմիր խաչի ընկերությանը համավարակի բռնկման սկզբնական շրջանում: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել թվային վերափոխման գործընթացների հիմքեր թվայնացման համար անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ եւ հնարավորություններ փոխանցելու եւ զարգացնելու միջոցով: Ծրագրի երկու նպատակներն են.- կատարելագործել թվային գրագիտությունը մի շարք վեբինարների միջոցով,- մշակել եւ իրականացնել թվային վերափոխման ռազմավարություններ:Ծրագիրն ուղղված է COVID-19 համավարակից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց, որոնք դժվարանում են անցում կատարել առցանց աշխատանքին, թեեւ այդ իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, եւ որոնց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ ու ռեսուրսներ վերապատրաստման, ինչպես նաեւ հմտությունների ձեռքբերման ու զարգացման համար: Այսպիսով, ծրագիրը կթիրախավորի մրցութային հիմունքներով ընտրված առնվազն 50 մասնակիցների, որոնցից 25-ը կստանան թվային վերափոխման ռազմավարության մշակմանն ուղղված դասընթացներին մասնակցելու հնարավորություն մարզիչների եւ խորհրդատուների անմիջական ուղղորդմամբ: Ծրագրի ավարտին առնվազն 10 մասնակիցներ, որոնք հաջողությամբ կմշակեն իրենց ռազմավարությունները եւ կցուցաբերեն իրենց բիզնեսները թվայնացնելու պատրաստվածություն, 2 ամիսների ընթացքում կստանան շարունակական աջակցություն ամսական երկու անգամ կամ ավելին՝ ըստ անհրաժեշտության անհատական խորհրդատվության եւ պրակտիկ օգնության միջոցով: Ծրագիրը միտված է երկարաժամկետ արդյունքների ապահովմանը եւ այդ արդյունքների ընդլայնմանը: Վեբինարների ձայնագրությունները հասանելի կլինեն հատուկ ստեղծված YouTube-յան ալիքում՝ հանրության օգտագործման համար: Tweet Դիտում՝ 6524