«Արմենիա Վայն»-ն այս տարի նախատեսում է մթերել 6-7000 տոննա խաղող

01.09.2020 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմենիա Վայն» #Տիգրան Խաչատրյան #Վահագն Մկրտչյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետեւելու եւ վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։

Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները:



«Այս տարի կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաեւ ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», - ասել է ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7000 տոննա խաղող։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է եւ ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։

Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։

«Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է եւս մի շատ կարեւոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները եւ կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները եւ որքան կկազմի խաղողի բերքը», - ասել է Զարուհի Մուրադյանը։


Դիտում՝ 2229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW