Banks.am կայքի «Զրոյից» շարքի հերոսները, ում մասին գրել էինք մեկ տարի առաջ, խանութ-սրահ են բացել Երեւանում եւ շարունակում են իրենց որակյալ արտադրանքը տրամադրել հաճախորդներին արդեն նաեւ օֆլայն ռեժիմով։ Հիշեցնենք, որ Flags.am-ը մասնագիտացած է դրոշների արտադրությամբ եւ վաճառքով։ Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է ամենատարբեր չափսերի դրոշներ, դրանց պատվանդանները, ինչպես նաեւ ընդունում է ֆիրմային տարբերանշանով դրոշների պատվերներ, ինչն օգնում է կազմակերպություններին բարձրացնել իրենց բրենդի ճանաչելիությունը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Flags.am-ը չի սահմանափակվում միայն դրոշների արտադրությամբ, այլ առաջարկում է հաճախորդներին նաեւ տարատեսակ սպորտային իրեր, ասեղնագործ եւ տպագրությամբ բարձեր, բաժակներ, սեղանի զվարճալի խաղեր։ «Երկար ժամանակ մենք աշխատում էինք միայն առցանց։ Չունենալով սեփական խանութ-սրահ՝ իրականացնում էինք մեր վաճառքները Facebook սոցիալական ցանցի, List.am կայքի միջոցով։ Այժմ նորաբաց խանութ-սրահը հնարավորություն է տալիս ընդլայնել մեր տեսականին։ Գնորդն իր հերթին հնարավորություն ունի իրեն հետաքրքրող ապրանքը տեսնելու, շոշափելու եւ համոզվելու մեր արտադրանքի բարձր որակի մեջ»,- նշում է ընկերության հիմնադիր Էդգար Աբրահամյանը։ Նա շեշտում է, որ Flags.am-ն արդեն համագործակցում է մի շարք հեղինակավոր եւ խոշոր կազմակերպությունների հետ։ Ընկերության արտադրանքն օպերատիվորեն առաքվում է նաեւ մարզեր՝ օգտագործելով Press Stand կազմակերպության ծառայությունները։ Երեւանում եւս առաքումը գործում է անխափան։ Խանութ-սրահից գնումներ հնարավոր է կատարել նաեւ Ani Plus, Buy.am, SalesList, Gmoji, Retin.am, Mediamarket.am, Tbuy.am հարթակների օգնությամբ, իսկ վճարումն իրականացնել ինչպես կանխիկ, այնպես էլ EasyPay դրամապանակի կամ կրեդիտային քարտի միջոցով։Խանութ-սրահը գտնվում է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ շենք 36/10 հասցեում։ Կոնտակտային հեռախոս՝ 077 122932։ Tweet Դիտում՝ 3967