Բոլոր պետություններն ավելացնում են իրենց ծախսերը COVID-19-ի դեմ պայքարելու համար, ինչի արդյունքում դրանց պետական պարտքը հասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մակարդակի:Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը, հուլիսին զարգացած տնտեսությամբ երկրներում պետպարտքի ծավալը հասել է համաշխարհային ՀՆԱ-ի 128%-ի: Համեմատության համար՝ 1946 թ-ին այդ ցուցանիշը կազմում էր 124%:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զարգացած երկրներն արագորեն կրճատեցին պարտքի ծավալները, մեծամասամբ՝ արագ տնտեսական աճի շնորհիվ: 1959 թ-ին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվեց ավելին քան երկու անգամ՝ մինչեւ 50%:«Այս անգամ, կարծես թե, դժվար կլինի հասնել նման արդյունքների՝ ժողովրդագրական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ տնտեսության ավելի դանդաղ վերականգնման պատճառներից ելնելով:Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակը կարող է լավատեսության ալիք բարձրացնել, այնուամենայնիվ, հետպատերազմական բումը դժվար կլինի վերստեղծել: Զարգացած երկրներում դանդաղել է բնակչության աճը, կրճատվում է աշխատուժը եւ նվազում արտադրողականությունը»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 3294