Վարչապետ. Հայաստանը դառնում է մեծ շինհրապարակ

17.08.2020 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ճանապարհաշինություն

Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սեւանա լճի շուրջ ճանապարհն ամբողջությամբ հասանելի է։

«Սեւանա լճի շուրջ պտույտ կատարեցի ու կանգառներ ունեցա։ Մարզում ճանապարհներ են նորոգվում, որոնք նախկինում երբեք ասֆալտապատված չեն եղել։ Սրանով Սեւանի արեւելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել։ Այս ափը՝ հատկապես Արեգունի-Արտանիշ հատվածը, բնակլիմայական եւ շրջակա միջավայրի առումով փայլուն են։ Համոզված եմ, որ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն, բայց դրանք պետք է լինեն էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որ շրջակա միջավայրին վնաս չհասցվի»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Խոսելով ճանապարհներին նորոգման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել  է, որ «Հայաստանը դառնում է մեծ շինհրապարակ»։

«Սա կորոնավիրուսի ճգնաժամային տարին է։ Ճիշտ արեցինք, որ լոքդաունի ամենախիստ ռեժիմը չպահեցինք, այլապես այս շինարարական ծրագրերը չէինք ունենա»,- ասել է վարչապետը։

Դիտում՝ 2370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW